ԱՄՆ-ը 2019-ին 717 մլրդ դոլար կծախսի ռազմական նպատակներով
August 2, 2018
ԱՄՆ Սենատը օգոստոսի 1-ին քվեարկել Է 2019 ֆինանսական տարվա 717 մլրդ դոլարի չափով ռազմական բյուջեի օգտին: Այդ մասին տեղեկացնում Է The Washington Examiner-ը:
Այժմ բյուջեի նախագիծը պետք Է ներկայացվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը, ինչից հետո այն օրենքի ուժ կստանա:
«ԱՄՆ-ի ազգային պաշտպանության մասին օրենքը խարսխվում Է այն առաջընթացի վրա, որին մենք այս տարի ավելի վաղ հասել ենք բյուջեի վերաբերյալ երկկուսակցական համաձայնությունների շրջանակում, որոնք նախատեսում Էին ամերիկյան զինված ուժերի ֆիանսավորման՝ վերջին 15 տարվա խոշորագույն տարեկան ավելացումը»,- հայտարարել Է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մակքոնելը: