ԱՄՆ-ի հանրապետական ընտրողների 37 տոկոսն աջակցում է Պուտինին
December 17, 2016
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ընտրություններից հետո հետազոտություն է արվել, եւ պարզվել է, որ հանրապետական ընտրողների 37 տոկոսն աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Մամուլի ասուլիսի ընթացքում Օբաման նշել է, որ երկրի նախկին նախագահ, հանրապետական Ռոնալդ Ռեյգանը իմանալով, թե իր կողմնակիցներից քանիսն են աջակցում Պուտինին՝ «շուռ կգար դագաղում»:
Միացյալ նահանգների նորընտիր նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցության վերսկսման մտադրության մասին: