ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն ամրագրում է օրենքով

July 26, 2017

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այն օրինագծին, որը նախատեսում Է ամերիկյան միակողմանի պատժամիջոցների խստացումը Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ: Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 419, դեմ՝ 3 կոնգրեսական։

Այժմ փաստաթուղթը,  որը ստացել Է «Օրենք պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» անվանումը, պետք Է քննարկեն Սենատում, ապա ներկայացվի նախագահ Թրամփին՝ ստորագրելու համար։

Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժիչ միջոցները Ներկայացուցիչների պալատի կողմից սկզբնապես մշակվել Էին առանձին, բայց վերջին պահին միացվել են հակառուսական պատժամիջոցների փաթեթին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն ամրագրում է օրենքով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image