ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի տնօրեն Էլեն Ասատրյանն՝ ԱՄՆ ընտրությունների մասին (տեսազանգ)

Սպիտակ Տունն ընդունել է նորընտիր նախագահին: Իհարկե սա ոչ-պաշտոնական այց է: Դոնալդ Թրամփին ընդունել է գործող նախագահը՝ Բարակ Օբաման:

Նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգների քաղաքացիները ոչ միայն նախագահի են ընտրել, նահանգների մեծ մասում ընտրատեղամասեր այցելած ամերիկացիները քվեարկել են նաեւ մի շարք այլ հարցերի շուրջ, այդ թվում Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի, նաեւ նահանգային խորհրդարանների անդամների էին ընտրում:

Ահա այդտեղ էլ հայ համայնքը իր հստակ կողմնորոշումն ուներ՝ թեկնածուների, սատարումների առումով: Իսկ թե ինչ արդյունքներ են գրանցվել, այս պահին առկա տվյալները կփորձենք ամփոփել Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Էլեն Ասատրյանի օգնությամբ:

Դիտե′ք տեսանյութը


Source: Yerkir Media
Link: ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի տնօրեն Էլեն Ասատրյանն՝ ԱՄՆ ընտրությունների մասին (տեսազանգ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image