tert.am— Բելառուսի կառավարության մի շարք անդամների և այլ անձանց հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ երկարաձգվել են ևս մեկ տարով:
Սպիտակ տան հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցները երկարաձգվում են վնասի պատճառով, որը հասցվում է բելառուսական ժողովրդավարական գործընթացներին կամ ինստիտուտներին, գրում է Deutsche Welle-ն:
Փաստաթղթղում նաև նշվում է, որ այն անձինք, որոնց հանդեպ սահմանափակող միջոցներ են սահմանված, խախտում են մարդու իրավունքները, որոնք կապված են քաղաքական ճնշումների հետ:
Նրանք նաև ներքաշված են կոռուպցիոն գործընթացներում, ինչը սպառնալիք է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը:
Օբամայի կողմից փաստաթղթի ստորագրումից հետո այն պետք է հրապարակվի կառավարական Federal Register պարբերականում և փոխանցվի Կոնգրեսին:
Առաջին անգամ Մինսկի հանդեպ պատժամիջոցները Վաշինգտոնը սահմանել է 2006թ. հունիսի 16-ին և հետագայում բազմիցս երկարաձգել:
Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ն երկարաձգել է Մինսկի հանդեպ պատժամիջոցները եւս 1 տարով