ԱՄՆ-ն մեղադրում է Ասադի վարչակազմին՝ զանգվածային մահապատիժներ իրականացնելու մեջ
May 16, 2017
Վաշինգտոնը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին՝ զանգվածային մահապատիժներ իրականացնելու մեջ: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պնդում է, որ Դամասկոսի արվարձանում գտնվող սիրիական ռազմական «Սեդնայա» բանտում ամեն օր մոտ 50 կալանավոր կախաղան է բարձրացվում:
Պետաքարտուղարության տվյալներով, զանգվածային սպանությունները թաքցնելու համար, Սիրիայի կառավարությունը հատուկ դիակիզարան է կառուցել: Այս պնդումներն ապացուցելու համար Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել, որոնցում, գերատեսչության պնդմամբ, երեւում է այն շենքը, որտեղ այրում են մահապատժի ենթարկվածների մարմինները: Սիրիայի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է Վաշինգտոնի մեղադրանքները: