ԱՄՆ-ում գնացքը դուրս է եկել ռելսերից եւ ընկել կամրջից (Ուղիղ)
December 18, 2017
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, կան տուժածներ: Միջադեպը տեղի է ունեցել Օլիմպիա և Լեյքվուդ քաղաքների միջև ընկած հատվածում:
Գնացքի վերջին վագոնը բախվել է մի քանի ավտոմեքենաների, մայրուղու երթևեկությունը դադարեցվել է: Վթարի ժամանակ գնացքում եղել է 75 մարդ, վիրավորների թվի մասին հստակ տեղեկություն չկա։
Չնայած, որ լրատվամիջոցները հաղորդում են բազմաթիվ զոհերի մասին, այդ լուրերը պաշտոնապես չեն հաստատվել: