ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռը մխրճվել է բնակելի տան մեջ
March 25, 2017
tert.am- ԱՄՆ Ջորջիա նահանգում թեթև շարժիչով մասնավոր ինքնաթիռը մխրճվել է բնակելի տան մեջ: Վթարի հետևանքով մահացել է ինքնաթիռի օդաչուն: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Քոբ Քաունթի միջազգային օդանավակայանի թռիչքուղուց 2,5 կիլոմետր հեռավորության վրա:
Հարևանների խոսքով` տվյալ տանն ապրող ընտանիքը միջադեպի պահին եղել է եկեղեցում:
«Վերև նայեցի և ինքնաթիռ տեսա: Ոչ մի բան չլսեցի, սկզբում ուղղակի պտույտ իրականացնող ինքնաթիռ տեսա: Բոլորս փակեցինք մեր ականջները, որովհետև մտածեցինք` աղմուկը շատ ուժ եղ կլինի», — պատմել է վթարի ականատեսներից մեկը:
«Տեսա` ինչպես են մեր հարևանները նայում երկնքին, այնուհետև նկատեցի ինքնաթիռը. այն իսկապես դանդաղ էր ներքև իջնում, նույնիսկ շարժիչի ձայնը չէր լսվում», — ասել է մեկ այլ ականատես: