ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով 5 մարդ է զոհվել․ տուժել են 15 նահանգները

March 3, 2018

ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով 5 մարդ է զոհվել ԱՄՆ-ի արևելյան ափամերձ շրջաններում փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, հայտնում է «Известия»-ն:

NBC-ի փոխանցմամբ՝ Ռոդ-Այլենդ և Մերիլենդ նահանգներում մարդիկ մահացել են ծառերի ընկնելու հետևանքով: Փոթորկից տուժել են ԱՄՆ-ի 15 նահանգները, շուրջ 1 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ 3000-ից ավելի չվերթներ հետաձգվել են:

Բոստոնում էլ հեղեղվել են փողոցները, ինչը տեղական իշխանությունները աննախադեպ են համարում քաղաքի համար:

Մայրաքաղաք Վաշինգտոնում երեկ փակ են եղել դպրոցներն ու պետական հաստատությունները, բազմաթիվ ծառեր են տապալվել:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով 5 մարդ է զոհվել․ տուժել են 15 նահանգները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image