ԱՄՆ պետդեպը հորդորել է քաղաքացիներին նախազգուշանալ Թուրքիա այցելելուց

June 29, 2018

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը նոր նախազգուշացում է հրապարակել Թուրքիա այցելել ցանկացող ԱՄՆ քաղաքացիների համար: Պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի որոշ հատվածներում մեծացել է ահաբեկչության վտանգը:

Մասնավորապես, ԱՄՆ-ից զգուշացրել են քաղաքացիներին չայցելել Թուրքիայի հարավ-արևմտյան, Սիրիայի հետ սահմանակից հատվածներ, որտեղ կա ահաբեկչության մեծ վտանգ, իսկ ամեն դեպքում Թուրքիա այցելել պատրաստվող քաղաքացիներին հորդորել են զգուշ լինել հայտնի զբոսաշրջային վայրերում գտնվելուց, խուսափել ցույցերին մասնակցելուց, հետևել տեղական մեդիային ու պետդեպ հրապարակումներին:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ պետդեպը հորդորել է քաղաքացիներին նախազգուշանալ Թուրքիա այցելելուց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image