«Այլընտրանքային էներգիա» նախագծի ձեռքբերումները շարունակվում են: Մեկ տարվա ընթացքում, երկու փուլով իրականացված ծրագրի շնորհիվ,Լոռու մարզում լուսավորվել է ևս մեկ գյուղ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-իգործակցությունը ցանկալի արդյունք է արձանագրում:
Դեռևս 2016-ի աշնանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղում տեղակայվել էր արտաքին լուսավորության լուսադիոդայինհամակարգ՝ 54 LED լուսարձակով: Ծրագրի առաջին փուլով համայնքում լուսավորվել էր երկու հիմնական փողոցը։ Ընթացիկ տարվա աշնաննարդեն, ծրագրի երկրորդ փուլով, համայնքում տեղակայվել է 56 LED լուսարձակ՝ լուսավորելով ևս 2կմ տարածք։ Երկու փուլի արդյունքում՝ Ամրակիցհամայնքն ամբողջությամբ լուսավորվել է։
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ամրակիցգյուղի վարչական ղեկավար Արթուր Ներկարարյանը և գյուղի բնակիչները:
«Ամեն անգամ որևէ համայնք այցելության ժամանակ, առաջինը տպավորվում եմ մարդկանց լուսավոր ժպիտից: Դա ոգեշնչում է ինձ՝ ցույց տալով, որքայլ առ քայլ իրականացվող ծրագրերը ճիշտ են ընտրված: Եթե մենք ուզում ենք փոխել մեր հայրենակիցների կյանքը, այն դարձնել ավելի լավը, ապապետք է սահմանենք կարևոր նպատակներ և առանց տրտնջալու, համառ աշխատանքով լուծենք եղած խնդիրները: Ուզում եմ հավատալ, որլուսավորված փողոցներն այս գյուղում ոչ միայն արտաքին, այլև ներքին՝ մարդկանց հոգեբանության փոփոխության առիթ կդառնան:Լավատեսությունն անչափ կարևոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները:Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է, այսպիսի համակարգի օգտագործումը 80տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:
Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունկապահովվի ամբողջ գիշեր:
Source: Yerkir Media
Link: Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է