Ամփոփվել են փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրության արդյունքները

February 13, 2017

Կիրակի երեկոյան ամփոփվել են Հայաստանի փաստաբանների պալատում կայացած խորհրդի անդամների ընտրության արդյունքները: Առավելագույն ձայներ ստացած 12 թեկնածուները, որոնք հիմնականում գործող նախագահ Արա Զոհրաբյանի կողմնակիցներն են, իրենց լիազորությունները կստանձնի 2017թ. մարտի 14-ից:

Ավելի վաղ հայտարարել էինք, որ պալատի խորհրդի ընտրություններն ընթանում են, այսպես ասած, նախկին ու ներկա նախագահների թիմերի միջեւ: 1780 փաստաբաններից ընտրություններին մասնակցել են 1163-ը:

 


Source: Yerkir Media
Link: Ամփոփվել են փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրության արդյունքները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image