«Այբ» կրթական հիմնադրամը նշում է հիմնադրման 10-ամյակը

2016 թվականը հոբելյանական է «Այբ»-ի համար: Տասը տարի առաջ ստեղծվել է «Այբ» ակումբը եւ «Այբ» կրթական հիմնադրամի գաղափարը: Հիմնադրամի ղեկարվարների խոսքով՝ «Այբ»-ի իրական հարստությունը մարդիկ են, որոնք համախմբվել են՝ կրթության միջոցով կյանքն ու ապագան վերափոխելու գաղափարի շուրջ: «Այբ»-ի 10-ամյակին նվիրված միջոցառումների սկիզբն արդեն մեկնարկել է. հոկտեմբերի 7-ից 9-ը կանցկացվեն մի շարք կրթական միջոցառումներ:

«Այբ» դպրոցի աշակերտի պատրաստած ոբոտը 2016-ի գարնանը մասնակցել է Միացիալ Նահանգներում տեղի ունեցող «Ռոբոտների ազգային մարտահրավեր» հայտնի մրցույթին եւ գրավել երկրորդ տեղը: Հաղթանակն ուշագրավ է, քանի որ մրցույթի 27 տարվա ընթացքում մասնակցել էին միայն ամերիկյան ռոբոտներ, իսկ «Այբ» դպրոցի աշակերտների պատրաստած ռոբոտն առաջինն էր, որ «խախտեց» մրցույթի կանոնները: Որպես ամենալավ ինժեներական կառուցվածք՝ մրցանակ է շնորհել նաեւ «Հոնդա» աշխարհահռչակ ընկերությունը:

«Այդ հաղթանակն ավելի կարեւոր է»,- ասում է 12-րդ դասարանում սովորող Արեգը: Որոշել է՝ ապագայում շարունակելու է այս գործն ուսումնասիրել:

Հաղթանակ բերած այս սարքն ու մյուս ռոբոտները «Այբ» կրթական հիմնադրամի 10-ամյակի կապակցությամբ անկացվոց ցուցադրության մի մասն են: Այս տարի լրանում է «Այբ» ակումբի եւ «Այբ» կրթական հիմնադրամի գաղափարի ծննդյան 10-րդ տարեդարձը:

«Այբ կրթական հիմնադրամն այս տարի նշում է հիմնադրման 10-ամյակը: Քանի, որ սա կրթական հիմնադրամ է, որոշել ենք կազմակերպել տոնախմբություն հասարակության համար, այն ամենն ինչ-որ անում են կրթության ոլորտում ցուցադրելի դարձնեն, որովհետեւ մենք գտնում ենք, որ կրթությունն արժեք է եւ փորձում ենք այդ կրությունը տարածել»,- նշեց Այբ կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:

Կաղամբն իջեցնելով հեղուկ ազոտի մեջ այն սառեց ու հատակին կոտրվեց: Այս փորձը «Այբ» դպրոցում անկացվող «Ծրագրեր» դասընթացի «գիտության թանգարան» ծրագրի մի փոքր մասն է: Փորձը ցուցադրող Արեգն արդեն 3 տարի է՝ «Այբում» է սովորում, դպրոցը շատ է սիրում:

«Այստեղ ազատություն կա եւ շեշտը դրվում է ինքնուրույնության վրա»,- ասում է նա: Նման փորձ նախկին դպրոցում անգամ շատ երազելու դեպքում չէր կարող իրականացնել:

«Գաֆեսճյան» քանդակների այգում տոնական օրվա ավարտը վստահված էր «Battle of Evermore» ռոք խմբին, «Այբ» դպրոցի երգչախմբին եւ պարախմբին: Իր տասնամյա գործունեության ընթացքում «Այբ» հիմնադրամը կյանքի է կոչել 20-ից ավելի կրթական ծրագիր եւ նախաձեռնություն, որոնք դարձել են նախատիպեր եւ նպաստել ընդհանուր կրթական համակարգի զարգացմանը: Կարեւորագույն ծրագրերից են «Այբ» դպրոցը, Դիլիջանի կենտրոնական դպրոցը, Կրթության գերազանցության ազգային ծրագիրը՝ «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով, ինչպես նաեւ հայտնի միջազգային դպրոցական մրցույթները:


Source: Yerkir Media
Link: «Այբ» կրթական հիմնադրամը նշում է հիմնադրման 10-ամյակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image