«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպն ամենավաճառվածն է

March 25, 2018

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը նորից գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Մարկ Արենի «Վիլ-Էվրար» գիրքը երկրորդն է:

Երրորդ տեղում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է:

Հինգ հորիզոնականով իր դիրքը բարելավել և չորրորդ տեղում է հայտնվել բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի   «Ալքիմիկոսը»:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և հինգերորդ տեղը զբաղեցրել Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը զիջել և վեցերորդ տեղն է գրավել  գերմանացի գրող Ռիչարդ Բախի  «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»:

Յոթերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է:

Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ութերորդն է:

Լիբանանում ծնված Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» գիրքը վերադարձել է ցանկ՝ հայտնվելով իններորդ տեղում:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպը:

Source: Yerkir Media
Link: «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպն ամենավաճառվածն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image