Սեպտեմբերի 28-ը Ծովի համաշխարհային օրն է, որը սահմանել է ՄԱԿ-ը: Այն նշվում է 1978 թվականից՝ սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթվա օրերից մեկը` Միջկառավարական ծովային խորհրդակցական կազմակերպության վեհաժողովի 10-րդ նստաշրջանի ժամանակ կայացված որոշմամբ:
Ծովի համաշխարհային օրվա նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ձկնորսության, ջրի աղտոտման և գլոբալ տաքացման հետևանքով ծովերին և օվկիանոսներին հասցված վնասների վրա: