Այսօր հայտնի կդառնա` ով է զբաղեցնելու Վանաձորի քաղաքապետի պաշտոնը

Վանաձորում այսօր քաղաքապետի ընտրություններում հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Ամենաշատ քվեն ստացած հանրապետական թեկնածուն կարող է օրենքի համաձայն կորցնի քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը` իր տեղը զիջելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցանկը գլխավորող Քրիստ Մարուքյանին։

Դրա համար հիմք կարող է հանդիսանալ «Հայկական վերածնունդ»`նախկին «Օրինաց Երկիր», «Բարգավաճ Հայաստան», եւ Մարուքյանի գլխավորած «Լուսավոր հյասատաանի» քաղաքական համաձայնագիրը։ Նրանք պաշտպանելու են Քրիստ Մարուքյանի թեկնածությունը, փոխարենը՝ յուրաքանչյուրը ստանալով փոխքաղաքապետի մեկական տեղ։

Արդյունքում վերջինս ապագա ավագանու 30 մանդատներից փաստացի ունի ապահովված 18-ը՝ կեսից ավելին։ Ամեն ինչ կորոշվի երկուշաբթի, ավագանու առաջին նիստի օրը։ Սակայն, կան կարծիքներ, որ փակ գաղտնի քվարկության ժամանակ 3 կուսակցություններից ոչ բոլորն են Էդմոն Մարուքյանի եղբորն «այո» ասելու, ինչի արդյունքում ընտրությունը տապալվելու է, ճանապարհ բացելով Հանրապետական թեկնածուի համար։

ժամանակից առաջ չընկնենք։ Կանխատեսումներ՝ որքան ասես։ Բայց մեկ բան պետք է արձանագրել. Հայաստանի նոր ընդունված Սահմանադրությունը վերջապես հնարավորություն է տալիս մեկ առանձին վերցրած քաղաքում տապալել հանրապետականների շուրջ երկու տասնամյակի միանձնյա կառավարումը։ Սահմանադրություն, որը նույն կերպ հնարավորություն է տալիս քաղաքական իշխանափոխություն իրականացնել ողջ երկրով։


Source: Yerkir Media
Link: Այսօր հայտնի կդառնա` ով է զբաղեցնելու Վանաձորի քաղաքապետի պաշտոնը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image