Այսօր՝ ապրիլի 17-ն, է եւ ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, այսօր հանգուցյալների հիշատակության օր է՝ մեռելոց: Այն ոչ աշխատանքային է:
Նախօրեին Հայ առաքելական եկեղեցին նշեց Քրիստոսի Հարության՝ Սուրբ Զատկի տոնը, իսկ այսօր արդեն բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել ննջեցյալների շիրիմներին:
Ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը:
Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար՝ Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն՝ Վարդավառ, Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոներին հաջորդող օրը մեռելոց է: