Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրն է

Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Հայաստանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ՀՀ Ազգային ժողովն ընդունել է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին։

ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի գործողությունը տարածվում է պետական  և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա:

Source: Yerkir Media
Link: Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image