Այս շաբաթ ամենավաճառված գիրքը Նարինե Աբգարյանի «Մանյունյա»-ն է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը:

Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գործը երկրորդն է:

Գրիգի «Հիսուսի կատուն» վերադարձել է ցանկ և զբաղեցրել երրորդ պատվավոր հորիզոնականը:

Չորրորդ տեղում Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքն է։

Լրագրող Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» գիրքը հինգերորդն է:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցրել ժամանակակից արձակագիր Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» ստեղծագործությունը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը զիջել և յոթերորդ տեղում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը ութերորդն է:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ իններորդ տեղում է Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է «Չքնաղ նոր աշխարհ» գիրքը:

Source: Yerkir Media
Link: Այս շաբաթ ամենավաճառված գիրքը Նարինե Աբգարյանի «Մանյունյա»-ն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image