Այս տարի մուրացկանությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են տեղափոխվել 16 անչափահասներ

March 23, 2018

Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերմամբ ու նրանց խնդիրների լուծմամբ զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության, տարածքային բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների պետերը, առողջապահության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Աշխատանքային խմբի նիստին իր բացման խոսքում ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը խոսել է մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասների հայտնաբերման ու արատավոր երևույթներից նրանց զերծ պահելու ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքի մասին, ներկայացվեց նաև վիճակագրություն։ Այս տարի մուրացկանությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են տեղափոխվել 16 անչափահասներ։

Աշխատանքային խմբի նիստում բարձրաձայնվել են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների և երեխաների խնդիրները։

Source: Yerkir Media
Link: Այս տարի մուրացկանությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են տեղափոխվել 16 անչափահասներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image