Երեւանում գտնվող սպունգի արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 19:08-ին, մարվել 19:44-ին: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։
Այրվել է սպունգի արտադրամասը՝ ամբողջությամբ (ներսում կուտակված հումք և սարքավորումներ, 600 քմ):
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող սպունգի մեկ հարկանի արտադրամասում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության 2-րդ կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող ընկերության տարածքում: