Ամանորյա միջոցառումների մեկնարկը տրվեց Ստեփանակերտի Ազատության հրապարակից, որտեղ երգ ու պարով, շնորհավորանքներով եւ Կաղանդ պապի մասնակցությամբ ամանորյա շքերթը շարժվեց դեպի Վերածննդի հրապարակ։ Ազատամարտիկների փողոցում երթեւեկությունը դադարեցված է, շքերթի մասնակիցները շարժվում են առաջ, եւ քայլ առ քայլ մեծանում է մասնակիցների թիվը։