Անթալիայում ռուս զբոսաշրջիկների ավտոբուսը բախվել է բեռնատարին և ընկել ջրանցքը

Թուրքիայի հարավի Անթալիայի նահանգում օգոստոսի 29-ին առնվազն 11 ռուս զբոսաշրջիկ Է տուժել ավտոբուսի վթարից: Այս մասին հայտնել Է Milliyet թերթը:

Ավտոբուսը Բելեքից Ռուսաստանի 25 քաղաքացիների է փոխադրել օդանավակայան: Ճանապարհներից մեկին նրան հարվածել Է բեռնատար ավտոմեքենան, ինչի հետեւանքով ավտոբուսն ընկել է ջրանցքը: Ճանապարհատրանսպորտային պատահարից վիրավորվել են նաև երկու փոխադրամիջոցների վարորդները:

Անթայիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հաստատել Է վթարի փաստը եւ հավելել, որ բոլորը ողջ են, բոլորին բուժօգնություն Է ցուցաբերվել:

Source: Yerkir Media
Link: Անթալիայում ռուս զբոսաշրջիկների ավտոբուսը բախվել է բեռնատարին և ընկել ջրանցքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image