Անկարայում նոր ահաբեկչական գործողություն է կանխվել. 2 անձինք պայթեցրել են իրենց

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Հայմանա շրջանում նոր ահաբեկչական գործողություն է կանխվել: Ինչպես հաղորդում է «Հուրիեթ» պարբերականը, պայթուցիկով բեռնավորված մեքենայով ահաբեկչություն իրականացնելու մտադրություն ունեցող երկու անձինք ոստիկանության կողմից հանձնվելու հրամանին ի պատասխան պայթեցրել են իրենց:

Թուրք իրավապահ մարմինները հայտնում են, որ ահաբեկչության մասնակից երրորդ անձը դիմել է փախուստի: Ոստիկանությունը պարզել է պայթելու հետևանքով մահացած երկու ահաբեկիչների ինքնությունը: Խոսվում է Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ նրանց հնարավոր կապի մասին:


Source: Yerkir Media
Link: Անկարայում նոր ահաբեկչական գործողություն է կանխվել. 2 անձինք պայթեցրել են իրենց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image