Աննա Հակոբյանը Ֆրանսիայում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

August 11, 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանին ուղղված ողջույնի խոսքում ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի անդամ Հրաչ Վարժապետյանը խոստացել է աջակցել՝ թե′ մարդկային, թե′ ֆինանսական՝ ռեսուրսներով՝ իրականացնելու համար «հեղափոխության նպատակը», որի վրա ժողովուրդը հույս է դրել։

«Դաշնակցության համար Հայաստանն ու Հայաստանի պետականությունը վեր է ամեն ինչից։ Այդպես է եղել անգամ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ»,-իր խոսքում նշել է Վարժապետյանը՝ չցանկանալով հիշեցնել «այդ էջերն ու դրա հետևանքները»։

Աննա Հակոբյանը իր պատասխան խոսքում մասնավորապես նշել է․ «Այն գործը, որ դուք մինչեւ հիմա արել եք Հայաստանի պետության ու Արցախի համար, անգնահատելի է, բայց նաեւ այսօր մենք ունենք նոր հանգրվան մեր պետության ներսում եւ այդ նոր հանգրվանը պահանջում  է նոր աշխատանք, նոր մոտեցում, եւ ես չեմ կասկածում նաեւ այդ նոր աշխատանքում դուք կգտնեք այն անելիքը, որն անփոխարինելի է, որը միայն դուք կարող եք անել»։

Source: Yerkir Media
Link: Աննա Հակոբյանը Ֆրանսիայում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image