ԱՄՆ-ի արեւելյան ծովափին ռեկորդային ցուրտ եղանակ է: Տեսանյութի կադրերում երեւում են, թե ինչ տեսք ունեն ամերիկյան քաղաքները ձյան տեղումներից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Էքստրեմալ եղանակի պատճառով 19 մարդ է զոհվել ԱՄՆ-ում, եւս 2 հոգի՝ Կանադայում: Ինչպես հայտնել է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը՝ ԱՄՆ-ի եւ Կանադայի մի քանի շրջաններում ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ — 29 աստիճան:
Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում ուժգին քամու պատճառով առանց Էլեկտրականության են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ: Փոթորկալի հսկայական ալիքները հեղեղել են Նոր Անգլիայի (ամերիկյան տարածաշրջան, որի մեջ մտնում են Քոննեքթիքութի, Մենի, Մասաչուսեթսի, Նյու Հեմփշիրի, Ռոդ Այլենդի եւ Վերմոնթի նահանգները) ծովափի մի քանի շրջաններ: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կշարունակի նվազել արկտիկական ցուրտ հոսանքի պատճառով, որը շարժվում Է դեպի ԱՄՆ-ի ատլանտյան ծովափ: