Անցած գիշեր Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 20 անգամ
July 19, 2016
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հաղորդմամբ` հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
Ինչպես տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի բաժնից, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: