Աշխարհը հիշում է «Բիթլզին»

January 16, 2017

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը «Բիթլզի» առաջին երգերի սկավառակները պահում է ավելի քան 50 տարի: Ասում է՝ մի անգամ պատահական լսեց լիվերպուլյան քառյակի երգերն ու այդ օրվանից դարձավ նրանց ամենամոլեռանդ երկրպագուներից մեկը: Իսկ խորհրդային տարիներին Բիթլզ սիրելն ավելին էր, քան համարձակություն:

Տղաների հերթական նոր երգի սկավառակն ունենալու համար ամեն ինչի պատրաստ էին` անկեղծանում է բիթլոմանը, չէր խանգարում նաեւ այդ տարիների հակաքարոզչությունը: Հետո արդեն պիտի այսպիսի ասույթ ծնվեր՝ Խորհրդային միությունը քայքայեց 3 բան` ջինսը, Պեպսի կոլան եւ «Բիթլզը»:

«Բիթլզը» անցավ այդ վարագույրի միջով եւ իր արվեստով հեղափոխություն արեց. Սովետական բանվորական երգերի սովոր երիտասարդին սովորեցրեց լուրջ երաժշտություն լսել: Հայաստանում «Բիթլզի» սիրահարների ստեղծած առաջին հայտնի խումբը կոչվում էր «Երազողները»: Երեզողներից մեկն էր՝ Զավեն Սարգսյանը, կրկնօրինակում էր Ջոն Լենոնին: Ասում է՝ իրենց երգերը կատարելու համար անգամ խորամանկության էին դիմում՝ անունները համերգացանկում փոխելով, գրելով որպես բանվորական երգեր:

Զավեն Սարգսյանը իրեն երջանիկ է համարում, որ ապրել է «Բիթլզի» ժամանակներում, դաստիարակվել նրանց երգերով ,սիրահարվել նրանց երգերի տակ :

Այդպես են կարծում միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում : Երբ 1957 թվականի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվեց The Cavern ակումբը, որտեղ իրենց ուղին սկսեցին դեռ անհայտ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փոլ ՄըՔարթնին եւ Ջորջ Հարիսոնը: Մի քանի տարի անց նրանց միացավ Ռինգո Սթարը, եւ ոչ ոք չէր պատկերացնում այս քառյակի հետագա խելահեղ հաջողությունը:

Մանրամասները՝ տեսանյութում
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image