Ամերիկյան Bloomberg գործակալությունը հայտնել է, որ աշխարհում հոկտեմբերից սպասվում է 50 հազար տոննա կակաոյի դեֆիցիտ, որը պայմանավորված է Ռուսաստանում շոկոլադի սպառման ծավալների ավելացման հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովաստի»-ն:
Աշխարհում ամենաշատ շոկոլադը սպառվում է Շվեյցարիայում, Ավստրիայում և Գերմանիայում: Շվեյցարիայում մեկ բնակիչը տարեկան միջինը ուտում է 8,6 կգ շոկոլադ, Ավստրիայում՝ 8 կգ, Գերմանիայում՝ 7,7 կգ շոկոլադ:
Ռուսաստանում մեկ բնակչի հաշվով տարեկան սպառվում է 4,8 կգ շոկոլադ: