Աշոտ Սիմոնյան․բոլոր ոլորտներում պետք է հանդես բերել սեփական մոտեցում

August 23, 2017

Օգոստոսի 23-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեց ՀՀ կառավարության, նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման արդյունքը: Ստորաբաժանման ղեկավարներին Աշոտ Սիմոնյանը հորդորեց բոլոր ոլորտներում հանդես բերել սեփական մոտեցում, աշխատանքների կառավարման նախաձեռնողականություն:

«Չպետք է սպասենք, թե ղեկավար մարմիններից ինչպիսի հանձնարարականներ են տրվում եւ, ըստ այդմ, դառնանք դրանց կատարողները, այլ յուրաքանչյուրս պետք է ուղղորդող դեր ունենանք եւ պատասխանատվություն կրենք մեր ոլորտների նկատմամբ»,-ասաց մարզպետը:

Անդրադարձ եղավ նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներին: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը ներկայացրեց գյուղատնտեսական նոր ծրագրերի վերաբերյալ իրենց քննարկումներն ու առաջարկները:

Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ա. Պետրոսյանին էլ հանձնարարվեց վերստին անդրադառնալ բժշկական հաստատությունների կառավարման նոր եղանակների վերլուծությանն ու արդյունավետ առաջարկներ ներկայացնել:

Անդրադարձ եղավ նաեւ մարզում առկա սնանկ ճանաչված կազմակերպությունների, Վարդենիսի դպրոցի գազամատակարարման, համայնքների բյուջեներում  «Այլ սոցիալական նպաստներ» հոդվածի կիրառման խնդիրներին եւ այլ հարցերի: Նշված քննարկումների վերաբերյալ մարզպետի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ:

Source: Yerkir Media
Link: Աշոտ Սիմոնյան․բոլոր ոլորտներում պետք է հանդես բերել սեփական մոտեցում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image