Աշտարակի բժշկական կենտրոնը համալրվել է բուժտեխնիկայով

Աշտարակի բժշկական կենտրոնը համալրվել է բուժտեխնիկայով եւ բժշկական պարագաներով: Դրանք նվիրատվություն են Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոսարանից:

Բուժանձնակազմը ոգեւորված է, որ կենտրոնում աստիճանաբար հնարավոր կլինի իրականացնել բարձրակարգ բուժսպասարկում: Հատկապես, որ աջակցությունը բուժկենտրոնին լինելու է շարունակական:

Բարեգործության շրջանակում՝ Ֆրեզնոյից ժամանած մի խումբ բժիշկներ մեկ շաբաթ շարունակ բուժծառայություն են մատուցելու հիվանդանոցում: Բոլորը բարձրակարգ բժիշկներ են, բժշկական գիտությունների դոկտորներ՝ ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, գինեկոլոգ, ստոմատոլոգ եւ այլ մասնագետներ:

Բժշկական կենտրոնում օրական կատարվում է 10-ից 15 վիրահատություն:

Source: Yerkir Media
Link: Աշտարակի բժշկական կենտրոնը համալրվել է բուժտեխնիկայով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image