Ապարանի մոտ կայծակից 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է սատկել
July 4, 2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 4-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտակայքում գտնվող սարի արոտավայրում կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ (20 գլուխ). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ, նախնական տվյալներով, կայծակի հետևանքով սատկել է 4 խոշոր եղջերավոր անասուն:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: