ԱՊՀ երկրների էստրադային-ջազային երաժշտության փառատոն` Գորիսում
July 9, 2018
«Գորիսը` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում հուլիսի 8-ին Գորիսի Գ. Տաթևացու անվան հրապարակում ԱՊՀ երկրների էստրադային-ջազային երաժշտության փառատոն անցկացվեց: Այն նվիրվեց հանրահայտ խորհրդային դաշնակահար, դիրիժոր, երգահան Կոնստանտին Օրբելյանին:
Համերգային ծրագրի ընթացքում Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ հնչեցին Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և արտասահմանյան հայտնի ջազ կոմպոզիտորների ստեղծագործություններ: