«Ապրելու բանաձև». 1100 հերոսի կյանք ու ճակատագիր` Գոհար Մարտիկյանի ներկայացմամբ
October 10, 2017
Ապակուց այն կողմ հնչում է «Ապրելու բանաձև» հաղորդաշարը։ Հեղինակ Գոհար Մարտիկյանը 12 տարի շարունակ թերթում է 1100 հերոսի կյանք ու ճակատագիր։ Այժմ համոզված է` հայ հերոս ազատամարտիկների սխրանքի պատմությունները տարիների փոշու տակ չեն մնա:
Այս պատմություններում, որտեղ կրկնություններ չկան, հրապարակախոսը յուրաքանչյուր հերոսի հետ վերապրում է իր որդու՝ սերժանտ Աշոտ Չախոյանի՝ հատուկ նշանակության գնդի՝ հերոսի պատմությունը։ Ինքնակամ զորակոչվեց, պայքարեց ու փրկեց մի ողջ գունդ։