Տարեմուտից սկսկած պարենային շուկայի թանկացումը շարունակվում է: Ապրիլին սննադամթերքի գներն աճել են 2 տոկոսով, ինչը հիմնականում մրգի, ձկնամթերքի եւ բանջարեղենի թանկացման արդյունքն է:
Գնաճն արձանագրել է Հայաստանի Հանրապետության վիճակագրական ծառայությունը:
2017թ. ապրիլին մարտի համեմատ բանջարեղենի գների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 8.3%-ով: Շաքարավազը թանկացել է 15.6 տոկոսով:
Ոչ պարենային շուկայում գնաճը 0.3 տոկոս է: 2017թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 2.3% եւ 0.6%-ով: