Ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորն ինքնուրույն առաջին քայլերն է կատարել

Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ, Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանը մեկ ու կես տարի տևած անշարժությունից հետո հոկտեմբերի 31-ին ինքնուրույն առաջին քայլերն է կատարել: Այս մասին հայտնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը։

Էրիկ Բաբայանը պատմել է, որ օրերս կատարած կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման արդյունքում արդեն առաջին քայլերն է կատարել:

«2016 թվականի ապրիլի 10-ին՝ առավոտյան ժամը 8-ի կողմերը, հակառակորդի կողմից արձակված արկից ծանր վիրավորում եմ ստացել: Երբ գիտակցությունս վերականգնվել է, արդեն գտնվում էի Երևանի«Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կատարված բուժումների արդյունքումորոշ չափով ապաքինվել եմ, բայց չէի կարողանում քայլել: Այնուհետև վերադարձել եմ Մարտակերտ, որտեղ ապրում է ընտանիքս: Շատ դժվարությունների եմ դիմակայել, խոչընդոտներ հաղթահարել, բայց չեմ կորցրել հույսս, որ մի օր ամբողջովին կապաքինվեմ: Այսօր, փառք Աստծո, ես նորից ոտքի եմ կանգնում»,- ասել է Էրիկը:

Հոկտեմբերի 27-ին, ԱՀ առողջապահության նախարարության հրավերով Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ստեփանակերտում իրականացրել է Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:

Source: Yerkir Media
Link: Ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորն ինքնուրույն առաջին քայլերն է կատարել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image