Առանց երկրորդի՝ հնարավոր չէ միանգամից երրորդ ու չորրորդ երեխան ունենալ. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին հարցը:

Նախարարի ներկայացրած նախագծով՝ առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանել 150 հազար ՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն։ Նրա խոսքով՝ երկրորդ երեխայի ծնունդը Հայաստանում ռազմավարական նշանակություն ունի։

Արձագանքով հանդես եկավ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, սակայն, մինչ նախարարը կասեր իր խոսքը, խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պարոն Տոնոյան, ուզում էիք ասեիք, հատկապես, տղա երեխա՞, ձեր հայացքում ես դա կարդացի և, որ ինչքան հնարավոր է՝ դառնան 18 տարեկան», — կատակեց վարչապետը։

Տոնոյանը պատասխանեց, որ ինքը կողմնակից է նրան, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն հատկապես երրորդ ու չորրորդ երեխային։ Նիկոլ Փաշինյանն էլ, թե՝ առանց երկրորդի՝ հնարավոր չէ միանգամից երրորդ ու չորրորդ երեխան ունենալ, եթե ինովացիոն տեխնոլոգիաները այլ հնարավորություն չեն տալիս։

Վաչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հետաձգել նախագծի ընդունման հարցը ու ներկայացնել կառավարության հաջորդ նիստին, որպեսզի երկրորդ ու երրորդ երեխայի նպաստի սահմանաչափը հստակեցվի։

 

Source: Yerkir Media
Link: Առանց երկրորդի՝ հնարավոր չէ միանգամից երրորդ ու չորրորդ երեխան ունենալ. Նիկոլ Փաշինյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image