Առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է.

«Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթեւեկության կանոնները»,- նշվում է գրառման մեջ։

Source: Yerkir Media
Link: Առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image