Առաջարկվում է անապահով ընտանիքների նպաստն ավելացնել 1000 դրամով՝ որպես հոսանքի թանկացման փոխհատուցում

July 28, 2016

ՀՀ կառավարությունն անապահով ընտանիքների համար կփոխհատուցի 2016 թվականի օգոստոսի մեկից 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 29-ի նիստի օրակարգում:

«Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար, որոշման նախագծով առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով, որով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 հազար 300 ընտանիքների էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է շուրջ 202 կվտ. ձմեռային ամիսներին` 325, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ:

2016 թվականի օգոստոսի 1-ից Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 4.32 դրամով ավելի է: Ինչը նշանակում է, որ նույն 202 կվտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարի շուրջ 1000 դրամ ավելի»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:


Source: Yerkir Media
Link: Առաջարկվում է անապահով ընտանիքների նպաստն ավելացնել 1000 դրամով՝ որպես հոսանքի թանկացման փոխհատուցում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image