Առատ ձյուն է սպասվում Գեղարքունիքում, Կոտայքում եւ Վայոց ձորի մարզերում

Հոկտեմբերի 24­-ի երեկոյան ժամերից, ինչպես նաեւ հոկտեմբերի 25­-ին և 26-ին Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Տեղումները կսկսվեն հոկտեմբերի 24­-ի երեկոյան  եւ կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 26-­ից լույս 27-­ի գիշերը: Դրանք կլինեն ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով:

Հատկապես ինտենսիվ տեղումներ են սպասվում հոկտեմբերի 25-­ի լույս 26-­ի գիշերը եւ առավոտյան: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Բացառությամբ Երեւանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռների, մյուս բոլոր գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ճանապարհահատվածներում՝ մերկասառույց: Ցիկլոնի ամենամեծ հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ հոկտեմբերի 26­-ին առանձին հատվածներում կտեղա 20­-25սմ ձյուն:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25­-26­-ին երկրի բոլոր մարզերում կնվազի 8­-10 աստիճանով:


Source: Yerkir Media
Link: Առատ ձյուն է սպասվում Գեղարքունիքում, Կոտայքում եւ Վայոց ձորի մարզերում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image