Առողջապահության նախարարը ՄԱԿ-ում վերահաստատել է տուբերկուլյոզի վերացման` ՀՀ հանձնառությունը

Աշխատանքային այցով Նյու Յորքում  գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում` տուբերկուլյոզին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ունեցած ելույթում, խոսել է մեր երկրում տուբերկուլոզի դեմ պայքարի, այս առումով առկա խնդիրների ու ձեռքբերումների մասին: Նախարար Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատում է տուբերկուլյոզը  մինչև 2025 թվականը վերացնելու հանձնառությունը՝ համահունչ կայուն զարգացման օրակարգին:

Նախարարն ընդգծել է Հայաստանում վերջին տարիներին առողջապահական բարեփոխումների շնրոհիվ տուբերկուլոզի նոր դեպքերի կտրուկ կրճատման կարևոր ցուցանիշը, միաժամանակ, սակայն, շեշտելով, որ այս հիվանդությունը շարունակում է մնալ առողջապահական լուրջ խնդիրներից մեկը:

Մեր երկրում տուբերկուլյոզի դեպքերը 1990-ական թվականներին աճի միտում ունեին, սակայն 2000-ական թվականներին իրավիճակը կայունացել է, իսկ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է գրեթե կիսով չափ կրճատել տուբերկուլյոզով նոր հիվանդների թիվը և նվազեցնել մահացությունը ավելի քան 3 անգամ:

Հայաստանը ներկայացրել է հիվանդանոցներում հակատուբերկուլյոզային ծառայությունների ֆինանսավորման նոր մեխանիզմ՝ հոսպիտալացման վերանայված և հստակեցված չափորոշիչներով: Դա հանգեցրել է հիվանդների ընդունելության զգալի կրճատման` 10 տարվա ընթացքում մոտ 60%-ով: Նաև զգալիորեն կրճատվել են հիվանդանոցային բուժման տևողությունն ու ծախսերը` առանց բացասաբար ազդելու բուժման արդյունավետ ցուցանիշերի վրա:

Հայաստանում տարվող հակատուբերկուլյոզային քաղաքականության մասին պանելային քննարկման ժամանակ ելույթով հանդես է եկել նաև առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Source: Yerkir Media
Link: Առողջապահության նախարարը ՄԱԿ-ում վերահաստատել է տուբերկուլյոզի վերացման` ՀՀ հանձնառությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image