Առողջապահության նախարարի խորհրդական է նշանակվել

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վահե Տեր-Մինասյանը:

«Այսօր ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով նշանակվեցի նախարարի խորհրդական։ Ինձ համար շատ պատվաբեր ու պատասխանատու որոշում։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ իմ ամբողջ կարողություններն ու էներգիան կաշխատեմ ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը։ Վստահ եմ, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության»,- ասվում է գրառման մեջ։

Վահե Տեր-Մինասյանը «Մի վնասիր» բժշկական հաղորդման հեղինակ-վարողն է:

Source: Yerkir Media
Link: Առողջապահության նախարարի խորհրդական է նշանակվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image