Առողջապահության նախարարության 11 ավտոմեքենա է օտարվել

January 17, 2017

Առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաները ՀՀ կառավարության որոշմամբ ետ են վերցվել և ամրագրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում սահմանված կարգով օտարելու նպատակով։

Նշված ավտոմեքենաները թեև շահագործվում էին և գտնվում սարքին վիճակում, սակայն նախարարությունն այդ առաջարկով հանդես էր եկել դրանց օգտագործումը նպատակահարմար չգտնելով։ Մեքենաները պահանջում էին վառելիքի, վերանորոգման և լրացուցիչ այլ ծախսեր։

 Առողջապահության նախարարություն


Source: Yerkir Media
Link: Առողջապահության նախարարության 11 ավտոմեքենա է օտարվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image