Ասադը կհամագործակցի Թրամփի հետ մի պայմանով

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ  Թրամփի հետ համագործակցելու պատրաստակամության մասին, եթե նա պայքարի ահաբեկչության դեմ: Այդ մասին Արաբական Հանրապետության ղեկավարն ասել է նոյեմբերի 15-ին RTP-ին տված հարցազրույցում: Ընդ որում նա նշել է, թե այդ հարցում շատ բան չի սպասում պետության ապագա ղեկավարից, քանի որ «ԱՄՆ-ի վարչակազմը չի սահմանափակվում նախագահով, եւ Թրամփը ենթակա կլինի լոբբիստների ազդեցությանը»:

«Բայց եթե նա իրապես մտադիր է պայքարել ահաբեկիչների դեմ, ապա մենք բնական դաշնակիցներ կդառնանք այդ հարցում, ինչպես որ Ռուսաստանի, Իրանի եւ բազմաթիվ այլ երկրների հետ», ասել է Ասադը: Նա առաջարկել է սպասել Թրամփի պաշտոնակալմանը:

Նոյեմբերի 12-ին Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Դամասկոսի հետ համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում եւ դադարեցնել օգնությունը այսպես կոչված չափավոր սիրիական ընդդիմությանը: Իր նախընտարական արշավի ընթացքում հանրապետականը նաեւ խոստացել է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում ռեժիմներ չի տապալելու այլ պետություններում:


Source: Yerkir Media
Link: Ասադը կհամագործակցի Թրամփի հետ մի պայմանով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image