Ասադը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը

168.am — Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է երկրի կառավարության նոր կազմը հաստատելու հրամանը: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Սիրիայի նոր կառավարությունը գլխավորել է երկրի էլեկտրաէներգետիկայի նախկին նախարար Իմադ Համիսը, որին ավելի վաղ հանձնարարվել էր նախարարների կաբինետի ձևավորումը:

Հրամանի համաձայն՝ երկրի արտգործնախարարի պարտականությունները կշարունակի կատարել Վալիդ Մուալլեմը, պաշտպանության նախարարի պարտականությունները՝ Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջը:

Իր պաշտոնը պահպանել է նաև ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հայդարը, հայտնում է RIA Novosti-ն:

Տեղեկատվության նոր նախարար է նշանակվել Մուհամմեդ Թարջմանը՝ երկրի պետական հեռահաղորդակցության նախկին նախարարը: Այդ պաշտոնում նա փոխարինել է Օմրան Ազ-Զոուբիին:


Source: Yerkir Media
Link: Ասադը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image