Աստղագետները հայտնաբերել են ամենակիզիչ մոլորակը

June 6, 2017

Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են նոր ու ոչ սովորական մի մոլորակ, որի մակերեւույթին ջերմաստիճանը կազմում Է ավելի քան 4 հազար աստիճան ըստ Ցելսիուսի։ Այդ մոլորակը կրկնակի մեծ Է, քան Յուպիտերը, հայտնում է  BBC-ին:

Դա ամենակիզիչ մոլորակն Է, որն այս պահին հայտնի Է աստղագետներին: Այն գտնվում Է Կարապի համաստեղությունում՝ Երկրից 650 լուսային տարի հեռավորության վրա: Մոլորակը ստացել Է KELT-9b անվանումը, այն պտտվում Է KELT-9 կիզիչ աստղի շուրջը շատ մոտ հեռավորությամբ. աստղի շուրջը լրիվ պտույտ կատարելու համար այդ մոլորակին պահանջվում Է ընդամենը երկու երկրային օր:

 

Source: Yerkir Media
Link: Աստղագետները հայտնաբերել են ամենակիզիչ մոլորակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image