Ավազակային հարձակում՝ Ավանում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա

July 30, 2018

Այս գիշեր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։05-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնել են, որ անհայտ անձը գլխարկով, բժշկական դիմակով դեմքը փակած մտել է նշված բուքմեյքերական կետ, զենքի սպառնալիքով գրասենյակի օպերատորից գումար հափշտակել, ապա` դիմել փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Source: Yerkir Media
Link: Ավազակային հարձակում՝ Ավանում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image