Դավթաշենի կամրջի վրա տարօրինակ վարքագծով քաղաքացի էր կանգնած

July 30, 2018

Հուլիսի 30-ին, ժամը 08:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա տարօրինակ վարքագծով քաղաքացի է կանգնած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Ա. Հ.-ին (ծնված 1980 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժանմունք:

Source: Yerkir Media
Link: Դավթաշենի կամրջի վրա տարօրինակ վարքագծով քաղաքացի էր կանգնած

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image