Ավակովի որդուն բաց են թողել

Կիւեի շրջանային դատարանը վճռել Է չկալանավորել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդուն՝ Ալեքսանդրին, այսպես կոչված, ուսապարկերի գործով:

Ավակով-Կրտսերին բաց են թողել մինչեւ դեկտեմբերի 31-ը բնակության վայրից չմեկնելու ստորագրության դիմաց։ Նրան պարտավորեցրել են նաեւ Էլեկտրոնային թեւնոց կրել:  Նա չպետք Է բացակայի գրանցման վայրից, պարտավոր Է հանձնել արտասահմանյան անձնագիրը եւ պետք Է քննչական գործողությունների ներկայանա դատախազության առաջին իսկ կանչով:

Դատախազությունը պահանջում Էր ՆԳ նախարարի որդուն կալանքի տակ վերցնել՝ 5 միլիոն գրիվնա գրավ մուծելու հնարավորությամբ: Ի դեպ, դատարանը Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի կողմից Ավակովի ձերբակալումը ճանաչել Է անօրինական:

Source: Yerkir Media
Link: Ավակովի որդուն բաց են թողել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image