Ավանում դեղատնից ավազակային հափշտակություն կատարած անձը բացահայտվել է

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշված ժամերի ընթացքում ճշտել են Աճառյան փողոցի դեղատնից ավազակային հարձակման միջոցով գումար հափշտակած անձին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.44-ին, ոստիկանություն զանգահարած Ավանի Աճառյան փողոցի դեղատներից մեկի դեղագործը հայտնեց, որ նույն օրը, ժամը 16.20-ին, անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով, դեղատնից հափշտակել է գումար:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշված ժամերի ընթացքում ճշտվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը՝ 1997 թվականին ծնված Գարիկ Մարտիրոսյան, որն էլ կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։

Հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Source: Yerkir Media
Link: Ավանում դեղատնից ավազակային հափշտակություն կատարած անձը բացահայտվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image